Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման մասին նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ. ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    15%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    31%
    9 կմ/ժ
  • Լոռի 21°C
    53%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    22%
    10 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    15%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    48%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    15%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    29%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23528
  • Դոլար = 390.03

Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման մասին նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ. ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը

Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման մասին նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ. ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը

Խորհրդարանը քվեարկեց երեկ ԱԺ նիստին քննարկված նախագծերը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ կողմ՝ 84, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 2 ձայնով:

«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1:

Նախագծով սահմանվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման եղանակը:

«Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ և 3 ձեռնպահ ձայնով:

Նախագծով նախատեսվում է մարտական զենք տրամադրել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումների ու փոփոխությունների և կից օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 84 պատգամավոր, ձեռնպահ՝ 2:

Առաջինից երկրորդ ընթերցում՝ հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 85, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատում որոշակի հաստիքների ավելացում է նախատեսվում: Սահմանվել են նաև Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ: 

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 ձայներով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխությունների նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 83 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3:

«Ունեինք ժամկետների բացթողում՝ կապված պատերազմական գործողությունների հետ, և օրենքում հստակեցված չէր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման պահը երբ է ֆիքսվում՝ վերջին անդամի ընտրությունից հետո՞, թե՞ ԱԺ նախագահի՝ անհատական իրավական ակտի ընդունման պահից»,- երեկ ԱԺ նիստին տեղեկացրեց նախագծի համահեղինակ Նազելի Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել ՄԻՊ գրասենյակից ու Կառավարությունից եղած դիտողությունները  և առաջարկությունները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում  փոփոխել երաշխավորության ինստիտուտը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 115 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով սահմանվում է, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն: Այսինքն՝ երաշխավորի նկատմամբ պահանջը կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին պահանջ ներկայանելուց հետո և երկրորդ՝ նրա գույքի նկատմամբ բռնագանձում կարող է իրականացվել միայն հիմնական պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելուց հետո:

Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով եւ միաժամանակ առկա են մի քանի պայմաններ, օրինակ՝ երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը: Ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն նաև, եթե երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից., երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն, նաև եթե երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը (համատեղ գործունեության պայմանագրի կատարմանը):

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով նախագծում կատարվել է փոփոխություն՝ անձնական տրանսպորտային միջոցի վարորդի կողմից վարելու ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրանք կամ դրա փոխարինիչ օգտագործելու համար 1 բալի փոխարեն տուգանել 0.5 միավոր` հաշվի առնելով նշված արարքի առավել նվազ վտանգավորությունը հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ»,- ասաց Ֆիդանյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն: 

Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:

Ազգային ժողովը վավերացրեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

Նախագիծը հավանություն ստացավ միաձայն՝ 88 «կողմ» ձայնով:

Համաձայնագրի վավերացումը թույլ է տալիս ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և նպաստում է միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Համաձայնագրով նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը և կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի և հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը և պահպանումը:

«Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին:

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը:

Հարցը հավանություն ստացավ միաձայն՝ 85 «կողմ» ձայներով:

Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ երեխաներից, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը:

Հայաստանի Հանրապետությունը արձանագրության վավերացմամբ ստանձնում է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:

Հայաստանի Հանրապետությունը «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայիհաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը ստորագրել էր 2019 թ.:

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան: Կոնվենցիան վավաերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 87 «կողմ» ձայներ:

Կոնվենցիան ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 11-ին ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև: Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման պետության դատարանի կողմից պատժի կատարման պետության քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ:

Կոնվենցիայով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու պայմանավորվող կողմերի իրավունքները, հարցումներ ուղարկելու եւ պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը և այլն:

Թեմայի այլ նորություններ