ԳՇ պետի շուրջ լարվածությունը օրերի հարց է․ օրենքում հստակ ժամկետներ կան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

ԳՇ պետի շուրջ լարվածությունը օրերի հարց է․ օրենքում հստակ ժամկետներ կան

ԳՇ պետի շուրջ լարվածությունը օրերի հարց է․ օրենքում հստակ ժամկետներ կան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հանրապետությանն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի առաջարկը և հետ է ուղարկել։ Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում ասաց, թե զանգահարել և հարց է ուղղել, թե եթե նախագահը չի ստորագրում, նշանակում է՝ միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը։  

Այդուհանդերձ, ԳՇ պետի գործունեության շուրջ առաջացած խնդիրը չի կարող երկար ժամանակ ձգվել․ օրենքով հստակ ժամկետներ կան։ Վարչապետը 5 օրվա ընթացքում կամ պետք է առարկություններն ընդունի, կամ պետք է նորից հետ ուղարկի առաջարկը նախագահին։ 
Դրանից հետո նոր նախագահը 3 օրվա ընթացքում իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան, Սահմանդրական դարատարանն էլ պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնի։ Ասել է թե՝ մոտ 15 օր կարող է տևել ԳՇ պետի պաշտոնանկության շուրջ լարված իրավիճակը։ 

Հիշեցնենք, որ ԳՇ պետի տեղակալի պաշտոանկությունից հետո ԳՇ-ն պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հայտարարություն էր տարածել՝  պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։ 

Թեմայի այլ նորություններ