Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն»
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    55%
    14 կմ/ժ
  • Արարատ 14°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    41%
    14 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    49%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն»

Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն»

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչությունը հովանավորող պետություն։ Սակայն որոշումը Մոսկվայի համար առայժմ իրավական հետևանքներ չունի, հայտնում է BBC-ն։

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ իրականացված կանխամտածված հարձակումներն ու վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի մյուս լուրջ խախտումները հավասարազոր են ահաբեկչական գործողություններին»,- ասվում է ԵՄ օրենսդիրների հաստատած բանաձևում։

Նմանատիպ բովանդակությամբ բանաձև ընդունելու կոչեր են հնչեցնում նաև ԱՄՆ-ի որոշ օրենսդիրներ: Բայդենի վարչակազմը, սակայն, դեմ է դրան՝ նշելով, որ նման կարգավիճակը կհանգեցնի անկանխատեսելի իրավական հետևանքների ԱՄՆ-ում և քիչ բան կանի Ուկրաինային օգնելու համար։

Հոկտեմբերի 18-ի լիագումար նիստում ելույթի ժամանակ եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը նշել է, որ ներկայումս Եվրամիությունում չկա իրավական հիմք՝ երրորդ երկիրն ահաբեկչությանն աջակցող պետություն ճանաչելու համար։

Չկան նաև փաստաթղթեր, որոնք կկարգավորեն ահաբեկչությունը հովանավորող պետության դեմ պատժամիջոցները կամ ինչ-որ կերպ նկարագրեն նման երկրների հետ փոխգործակցության կանոնները։ Այդ իսկ պատճառով Եվրախորհրդարանի բանաձևը Ռուսաստանի համար դեռ իրավական հետևանքներ չի ունենա։

Թեմայի այլ նորություններ