Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    41%
    13 կմ/ժ
  • Լոռի 14°C
    50%
    11 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    56%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    34%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    49%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    34%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21291
  • Դոլար = 395.1

Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։

Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ 
 
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում:
 
Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։
 
Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։
 
2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։

Թեմայի այլ նորություններ