Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    23%
    2 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    79%
    3 կմ/ժ
  • Արարատ 27°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    4 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    23%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    0 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    43%
    3 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23372
  • Դոլար = 390.03

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: Այս մասին Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում՝ նշելով, որ այժմ հետևողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը:
 

«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:

«Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշեց ՌԴ նախագահը:

Թեմայի այլ նորություններ