ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    24%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    75%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20266
  • Դոլար = 391.455

ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը

ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին հայտնում են ԵԽԽՎ լրատվական ծառայությունից:

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ», — նշել են նրանք:

Համազեկուցողների դիտարկմամբ՝ Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության եւ ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետն այդ պահանջը ռազմական հեղաշրջման փորձ է որակել։

Թեմայի այլ նորություններ