Դատախազությունն ուսումնասիրում է ԳՇ-ի երեկ տարածած հայտարարությունը. Գոռ Աբրահամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    32%
    19 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    17 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    36%
    6 կմ/ժ
  • Արարատ 26°C
    21%
    8 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    8 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 25°C
    42%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.2191
  • Դոլար = 395.1

Դատախազությունն ուսումնասիրում է ԳՇ-ի երեկ տարածած հայտարարությունը. Գոռ Աբրահամյան

Դատախազությունն ուսումնասիրում է ԳՇ-ի երեկ տարածած հայտարարությունը. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է գլխավոր շտբի երեկ տարածած հայտարարությունը:

«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռևս չկա, այդ հայտարարությունը ուսումնասիրվում է, դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են և քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ գործողությունների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետևելու է քրեաիրավական արձագանքը»,- նշեց Աբրահամյանը:

Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Փաշինյանը ԳՇ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց եւ կողմնակիցներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում: Նշենք, որ երեկ նախագահը ստացել է վարչապետի առաջարկությունը, սակայն այն դեռ չի ստորագրել: Երեկ նախագահի աշխատակազմը հայտարարել է, որԳլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ եւ հավելել, որ համաձայն Սահմանադրության՝ նախագահը երեք օր ունի իր դիրքորոշումն արտահայտելու համար:

Թեմայի այլ նորություններ