Չավուշօղլուն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    86%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    50%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Չավուշօղլուն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին

Չավուշօղլուն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  թուրքական «DİM TV Alanya» հեռուսատաընկերության ուղիղ եթերում պատասխանել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին և Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շար հարցերի։ Նա նաև անդրադարձել է  արցախյան հիմնախնդրին, օրերս այնտեղ կայացած նախագահական ընտրություններին:

Ադրբեջանից Էլշադ Էյվազովը Չավուշօղլուից հարցրել է, թե երբ է Թուրքիան աջակցելու Ադրբեջանին, որպեսզի վերջինս «կարողանա իր սեփական հողերը ազատել բռնազավթումից»։

Թուրքիայի արտգործնախարարը կրկին առաջ է քաշել թուրք-արդբեջանական այն թեզը, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը պիտի լուծել  «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»։ Նախարարը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի աշխատանքներից՝ ափսոսանք հայտնելով, որ երկար ժամանակ ի զորու չեն եղել լուծել հիմնախնդիրը։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ընտրություններին, Չավուշղօղլուն հայտնել է, որ Անկարան դա չի ճանաչում՝ միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի ղարաբաղյան հարցում: Ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս գործընկերոջ՝ Պուտինի հետ գրեթե բոլոր հանդիպումներում հորդորում է միասին լուծել Ղարաբաղի հարցը։

«Այսինքն, այս հարցերում Ադրբեջանը մեզ ուղղված ինչ խնդրանք ունենա, մենք այն կբավարարենք և համատեղ կշարժվենք»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել և նախագահի պաշտոնում ընտրվել էր «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Թեմայի այլ նորություններ