«Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի». Միրզոյանը՝ Լավրովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    63%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    71%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    45%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    71%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

«Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի». Միրզոյանը՝ Լավրովին

Մոսկվայում սկսվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Լավրովը բացման խոսքում հայտարարել է. «Ողջունում եմ Ձեզ Մոսկվայում։ Ներկայումս ՀՀ տնտեսության առաջատար տնտեսական գործընկերն ու ներդրողն ենք։ Այդ ամենը օգնել է Ձեզ՝ ռեկորդային ՀՆԱ ունենալ։ Մենք հետաքրքրված ենք միասնական լեզվական, մշակութային ու գիտական համագործակցության հարցում։ Կարևոր է նաև համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում։

Կարևոր են նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը և եռակողմ համաձայնության այլ հարցեր»։ 

Արարատ Միրզոյանը իր բացման խոսքում հայտարարել է. «Մեր տարածաշրջանում իրավիճակը ավելի է բորբոքվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով և շարունակվող ռազմական պրովոկացիաներով՝ ոչ միայն ԼՂ, այլև ՀՀ հանդեպ։ Դրանք խախտում են նաև եռակողմ հայտարարությունը, ինչը բացահայտ է դարձնում այն, որ Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղը։

...Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի՝ կրակի դադարեցման ռեժիմի սիստեմատիկ խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում, հայ ռազմագերիների պահման շարունակում, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խաթարում, հայ բնակիչների հայրենադարձության հարցեր։ Ադրբեջանը իր շարունակական պրովոկացիաներով խաթարում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանումը։ Այս համատեքստում կարևոր է ՀՀ դաշնակիցների ու գործընկերների ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման և ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով միջազգային իրավունքի նորմերի խախտման կիրառումը զսպելու համար»։ 

Թեմայի այլ նորություններ