ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    29%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    57%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    44%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    32%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    29%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    29%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    38%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.25262
  • Դոլար = 393.286

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ինչի համար սկսել են պատգամավորների ստորագրահավաք:

Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստանի» հետ նախաձեռնում է արտահերթ նիստ: Այս ստեղծված իրավիճակն անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր ճանապարհները թե քննարկվեն, թե բացհայտվեն: Հայաստանում այսօր տեղի ունեցող գործընթացները պետք է բերել այն դաշտ, որ հանկարծ չլինեն բախումներ, ցնցումներ»:
 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարևորեց, որ ստեղծված լարված իրավիճակում կարողանան գործընթացները վերադարձնել քաղաքական հուն, բերել ԱԺ, ծավալել քննարկում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ստորագրահավաքը սկսվել է: Նա հույս հայտնեց, որ նիստը կկայանա:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածլ՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը: Փաշինյանն իր աջակիցների հետ քայլում է Երևանի կենտրոնական փողոցներում:

Ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը ևս կոչ է արել քաղաքացիներին ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցություն հայտնելու ՀՀ զինված ուժերին:

Թեմայի այլ նորություններ