ԱԺ-ն քննարկում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    45%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    43%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    77%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    36%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    61%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.9005
  • Ռուբլի = 4.202
  • Դոլար = 396.758

ԱԺ-ն քննարկում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագիծը

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:

Քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ԱԺ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը՝ հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը և ի գիտություն ընդունելով Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ-ի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստերին, այնինչ Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն` առաջին օրացուցային կիսամյակի  նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ԱԺ նախագահի տեղակալները մասնակցում են ԱԺ խորհրդի նիստերին: Նշվածը նշանակում է, որ ԱԺ խորհրդի նիստերին մասնակցությունն ԱԺ նախագահի տեղակալի անմիջական պարտականությունն է: 8-րդ գումարման Ազգային ժողովի խորհուրդն իր ձևավորման պահից, այսինքն` 2021 թվականի օգոստոսից առ այսօր գումարել է 25 նիստ:

ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը նշված 25 նիստից միայն 7-ին է ներկա եղել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնք ԱԺ նախագահի հանձնարարությամբ նախագահում են ԱԺ նիստերը, խորհրդի նիստերը, փոխարինում են ԱԺ նախագահին կամ իրականացնում ԱԺ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ:

Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով նաև անհնարին է դարձել վերջինիս՝ ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը և լիազորությունների պատվիրակումը, ինչի հետևանքով նաև չեն իրացվել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերը»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Թեմայի այլ նորություններ