Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    46%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    51%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    46%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    28%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    37%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.2614
  • Դոլար = 394.466

Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից Վազգեն Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՀ նախագահին են ներկայացրել իրենց տեսակետները երկում ստեղծված իրավիճակի հետ կապված:

«Մենք խնդրեցինք նախագահին, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը և առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել է իրենց և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: Նրա խոսքով` նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը և հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի իր դիրքորոշումը:

Թեմայի այլ նորություններ