Արտակարգ միջոցառումներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու. կառավարության նոր նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    11 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    50%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    83%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Արտակարգ միջոցառումներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու. կառավարության նոր նախագիծը

Արտակարգ միջոցառումներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու. կառավարության նոր նախագիծը

Առողջապահության նախարարության հետ համատեղ  Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, որը կառավարությանը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների ժամանակ առանց արտակարգ դրություն հայտարարելու իրականացնել բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ։

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտարարել է, որ  «Առողջապահության նախարարությունն է հիմնականում այս նախագծերի շուրջ աշխատում, բայց համագործակցում ենք նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, վարչապետի աշխատակազմի հետ»։

Նա ժամկետներ չի կարողացել  հստակեցնել, թե երբ օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, երբ Կառավարությունը 4-րդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ժամկետները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ, և պետք էլ չէ։

«Այս ընթացքում մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթեւ, այսինքն՝ այն թիրախավորված եւ հենց հակամահաճարակային միջոցառման տրամաբանությամբ կշարունակվի»,- ասել էր վարչապետը։

Հավելենք, որ արտակարգ դրությունն ավարտվում է օգոստոսի 12-ին, ներառյալ ժամը 17:00-ն։ Համավարակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 16-ին, և ամեն ամիս այն երկարաձգվել է։

Թեմայի այլ նորություններ