Արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները շարունակվում են. Հրաչյա Հակոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    67%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    35%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    73%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

Արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները շարունակվում են. Հրաչյա Հակոբյան

Արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները շարունակվում են. Հրաչյա Հակոբյան

«Մենք այս պահին չենք պատրաստվում շտապել: ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով ՀՀ վարչապետի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները, քննարկումները շարունակվում են։ Մեր թիմի ներսում մշտապես լինում են շատ բուռն քննարկումներ, և թիմի ներսում կա այն կոնսենսուսը, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները: Չի կարելի ասել, թե գերիների հարցը չլուծվեց, քանի որ գործընթացը դեռևս շարունակվում է, այդ հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում է։ Ինչ վերաբերվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ իբր Թուրքիայի գործակալ լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին, այդ երիտասարդի պնդումների մեջ լրջություն չկա: Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ նա խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի, որտեղ ընդամենը խոսք է գնում Հայաստանի ազգային անվտանգության հետ համագործակցության վերաբերյալ ինչ-որ թղթի մասին: Լուրջ չեմ համարում։ Եթե այդքան լուրջ էր այդ ամենը, խնդրեմ, թող հրապարակվեր Թուրքիայի գործակալ լինելու մասին որևէ փաստաթուղթ»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները պատեհ պահին կողմ քվեարկեն, օրինակ, Էդմոն Մարուքյանի վարչապետ դառնալու համար, Հակոբյանը նշեց․ «Չեմ կարծում, որ մեր այսօրվա խմբակցությունում կան այդպիսի պատգամավորներ, եթե անգամ լինեն։ Ես չեմ կարող հիմա բացառել ամեն ինչ, ասեմ՝ բացառվում է, որ լինեն այդպիսի պատգամավորներ։ Եթե լինեն, ապա մեկ կամ երկու հոգի: եթե լինեն խմբակցությունը լքող պատգամավորներ, ապա նրանք նույնպես քիչ կլինեն»։

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Մոսկվա այցելությանը և շրջանառվող լուրերին, որ այցի նպատակը ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելն էր, պատգամավոր նշեց, որ այցը մասնավոր է եղել, քաղաքացիություն ձեռք բերելու որևէ հարց չի եղել։ «Պարզապես ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են՝ Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը և Շուշան Փաշինյանը գնացել են տուն ընտրեն, իրոք ծիծաղելի է, զավեշտի է հասնում այդ լուրը, որովհետև կարծում եմ՝ տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէ, որ պետք է հասներ Մոսկվա»։

Թեմայի այլ նորություններ