ՀՐԱՏԱՊ «Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    21%
    2 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    26%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    41%
    6 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    13 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    31%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    24%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    59%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

ՀՐԱՏԱՊ «Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը աղտահանելու համար։ Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։

Շուկայում գյուղմթերի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել Պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել միջադեպին մասնակցած անձանց, կան ձերբակալվածներ։

Այս պահին շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հնարավոր այլ մասնակիցներ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն

Թեմայի այլ նորություններ