ԱՄՆ Պետքարտուղարության Մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 18°C
    57%
    6 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    33%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

ԱՄՆ Պետքարտուղարության Մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ

ԱՄՆ Պետքարտուղարության Մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը և մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում։ Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար։

ԱՄՆ Պետքարտուղարություն
Մամուլի խոսնակի գրասենյակ
5 մարտի 2021թ.

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գնահատականների և բարեփոխումների ասպարեզում օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար:

Թեմայի այլ նորություններ