ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի օրակարգը հագեցած էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    11 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    86%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    44%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի օրակարգը հագեցած էր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի օրակարգը հագեցած էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ամերիկացի բարձրաստիճան հյուրի այցի օրակարգը հագեցած էր:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:

Պաշտպանության նախարարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Թեմայի այլ նորություններ