Ալեն Սիմոնյանն անդրադարձել է զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով ՊՆ քաղաքական պատասխանատվության հարցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    54%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    50%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    1 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27207
  • Դոլար = 394.466

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով ՊՆ քաղաքական պատասխանատվության հարցին

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով ՊՆ քաղաքական պատասխանատվության հարցին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Գեղարքունիքում տեղակայված զորամասի զորանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով պաշտպանության նախարարի քաղաքական պատասխանատվության հարցին․ «Նախարարն այս ամենի հետ որևէ կերպ չի կարող կապ ունենալ, որովհետև ինքն իր գործառույթի մասով աշխատանքն ամբողջովին արել է։ Քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ սին ու անտեղի եմ համարում»,- ասել է Սիմոնյանը։ 

Ըստ ԱԺ նախագահի՝ Պապիկյանի օրոք եղել են բարեփոխումներ. «Բարեփոխումները՝ սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորումով, բոլոր տեղերում փոխվել ու փոխվում է։ Մենք հիմա դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում ենք ներմուծում Հայաստան»։

Նա անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը։ Սիմոնյանը վստահեցրել է, որ եթե փոփոխություններ եղած չլինեին, նման դեպքերը, պատահարներն ավելի շատ կլինեին։

Թեմայի այլ նորություններ