ԱԳ նախարարի տեղակալը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    72%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    70%
    11 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    68%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

ԱԳ նախարարի տեղակալը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները

ԱԳ նախարարի տեղակալը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի  2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: 

Նա անդրադարձել է նաև հարցին, թե ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ տարածքում ինչ արձագանք է առաջացրել այլ երկրների շրջանում:

«Օրինակ՝ Իրանի դեպքում, որը նույնպես շատ զգայուն է տարածաշրջանում նման առաքելությունների ստեղծման հարցին, բավականին դրական արձագանքեց: Իրանի դեսպանը հայտարարեց, որ որևէ խնդիր չեն տեսնում առաքելության տեղակայման հետ կապված: Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում ընկալումն այլ է: Պետք է շարունակենք աշխատանքն այլ գործընկերների հետ այդ առումով և ավելի շատ ներկայացնենք տեղեկատվություն:

Ռուսաստանի դեպքում տեղյակ ենք զգայուն վերաբերմունքի մասին: Հարցը քննարկում ենք գործընկերների հետ: Գիտեք, որ շուտով ՀՀ ԱԳ նախարարի այցն է Մոսկվա, այդ հարցը այն հարցերից է, որ վստահաբար կքննարկվի»,- աել է Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ