4-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը կրկնակի ավելի շատ օրենք է ընդունել. «ԱԺ մոնիթորինգ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    11 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    34%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    43%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

4-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը կրկնակի ավելի շատ օրենք է ընդունել. «ԱԺ մոնիթորինգ»

4-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը կրկնակի ավելի շատ օրենք է ընդունել. «ԱԺ մոնիթորինգ»

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ  նստաշրջանի  գործունեության արդյունքները: Ամփոփումը իրականացվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

  • 4-րդ նստաշրջանի ընթացքում հրավիրված արտահերթ նիստերն ավելի շատ են եղել, քան հերթականները (հերթական՝ 8, արտահերթ՝ 10): Աննախադեպ է եղել նաև արտահերթ նստաշրջանների քանակը. հունիսի 18-ից հետո 1 ամսվա ընթացքում հրավիրվել է 6 արտահերթ նստաշրջան:
  • 4-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը 2 անգամ ավելի շատ օրենք է ընդունել, քան 3-րդ նստաշրջանում (3-րդ նստաշրջան՝ 169, 4-րդ նստաշրջան՝ 345):
  • Նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է խորհրդարանի նախաձեռնողականությունը. ընդունված 345 օրենքներից ընդամենը 57-ը կամ 17 տոկոսն են հեղինակել պատգամավորները և խմբակցությունները (3-րդ նստաշրջանում ԱԺ/Կառավարություն տոկոսային հարաբերակցությունը եղել է 30/70):
  • 4-րդ նստաշրջանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել է խորհրդարանականների ներկայացրած և ընդունված օրենքների շուրջ 72%-ը. 3-րդ նստաշրջանի համեմատ այս ցուցանիշը խորհրդարանական մեծամասնության համար ավելացել է 16%-ով, ընդդիմադիր խմբակցությունների համար՝ նվազել 15-ով:

Դիտարկման մյուս արդյունքները ներկայացված են այստեղ:

Թեմայի այլ նորություններ