Խոշոր ավիավթար Պակիստանում. Mirror
▲ Դեպի վեր
:
  • 1RUB = 7.97AMD
  • 1USD = 483AMD
  • 1EUR = 526.6AMD

Խոշոր ավիավթար Պակիստանում. Mirror

Pakistan International Airlines ավիաընկերության ինքնաթիռը անհետացել է ռադարից և վթարի ենթարկվել Կարաչիի օդանավակայանի հարևանությամբ գտնվող բնակելի տարածքում: Airbus A320-օդանավում վթարի ժամանակ եղել է  99 ուղևոր և անձնակազմի ութ անդամ:

Վթարի հետևանքով մի շարք շենքեր վնասվել են կամ ավերվել, ըստ ականատեսների՝ դեպքի վայրում ամենուրեք ցրված են եղել ինքնաթիռի, տների և կայանված մեքենաների բեկորները: Փրկվածներին գտնելու համար իշխանությունը խոշոր որոնողա-փրկարարական գործողություն է իրականացրել: