Իդլիբից թուրքամետ ահաբեկչական խմբավորման անդամներ են տեղափոխվել Ադրբեջան․ ФАН
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    19%
    2 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    15%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    15%
    2 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    44%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    19%
    2 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    38%
    7 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    19%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 24°C
    50%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    2 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    23%
    2 կմ/ժ
  • Արցախ 20°C
    30%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 583.96
  • Ռուբլի = 6.4604
  • Դոլար = 494

Իդլիբից թուրքամետ ահաբեկչական խմբավորման անդամներ են տեղափոխվել Ադրբեջան․ ФАН

Իդլիբից թուրքամետ ահաբեկչական խմբավորման անդամներ են տեղափոխվել Ադրբեջան․ ФАН

Իդլիբից այսպես կոչված "Սիրիական Ազգային Բանակ" թուրքամետ ահաբեկչական խմբավորման մոտ 300 անդամներ թուրքական բեռնատար ինքնաթիռով տեղափոխվում են Ադրբեջան՝ աջակցելու Հայաստանի հետ սահմանին տեղակայված ռազմական ուժերին։ Այս մասին հայտնում է ռուսական ՖԱՆ (Դաշնային լրատվական գործակալություն) լրատվական ծառայությունը։ Ըստ վերջինիս տեղեկությունների՝ կովկասյան ռազմաճակատ ուղարկված վարձկան-թուրքմենները ընդգրկված են "Սուլթան Մուրադի" դիվիզիայում, "Համզայի" դիվիզիայում և "Ֆեյլաք ալ-Շամում":

Քաղաքական մեկնաբան Աբբաս Ջուման անդրադարձել է այդ տեղեկությանը։ Մեջբերում, - "Ալ-Մոդոնը" հոդված է հրապարակում Ադրբեջանում սիրիացի վարձկանների մասին, նշելով, որ «Իսմայիլը, Իդլիբի արվարձանում գործող ահամբեկչական Սիրիական Ազատ Բանակի խմբակցություններից մեկի նախկին մարտիկը, իր ընտանիքին պատմել է, որ մտադրված է Թուրքիայի խնդրանքով սիրիական ընդդիմության կողմից նախապատրաստված ուժերի կազմում ուղևորվել Ադրբեջան», - գրում է թերթը, որի տվյալներով ահաբեկիչները նախապատրաստվել են օգոստոսի կեսերից, իսկ հրամանատարներին հանձնարարվում է կամավորներ հավաքագրել նախկին մարտիկներից (մարտական ​​փորձը հիմնական պայմանն է): "Ալ-Մոդոնը" գրում է նաև, որ սիրիացիներն ավելի շատ են ցանկանում մեկնել Ադրբեջան, քան Լիբիա: Քանի որ առաջին դեպքում նրանք կսպանեն հայերին, ոչ թե մահմեդականներին: Բացի այդ, ինչպես գրում է թերթը, ադրբեջանական արշավին մասնակցելու համար թուրքերը շատ ավելի շատ գումար են վճարում, քան լիբիան, վերջինիս կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ահաբեկիչները, ովքեր համաձայնվել էին մեկնել Ադրբեջան, գայթակղվում էին այն փաստով, որ այնտեղ համեմատաբար հանդարտություն է տիրում ի տարբերություն այրվող Լիբիայի: Ըստ "Ալ-Մոդոնի"՝ ահաբեկիչների առաջին խմբաքանակը պատրաստ է: Մոտ հազար մարդ վերապատրաստվել է Ալ-Բաբ (Հալեպ) քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարում: Եթե ​​ամեն ինչ այնպես է, ինչպես գրում է լիբանանյան թերթը, ապա ես չեմ զարմանում: Ես երբեք չեմ բացառել այդ տարբերակը, քանի որ Թուրքիան այդպես վարվել երեկ չի սկսել", - մեջբերման ավարտը։

Հիշեցնենք, որ այս տեղեկությանը նախորդել էր Ալիևի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը իբրև Իրաքյան Քրդստանից Իրանի տարածքով հակամարտության գոտի է տեղափոխում «հազարավոր քուրդ զինյալներ»։ Արցախում քուրդ զինյալների տեղակայման մասին լուրը բացարձակ ապատեղեկատվություն է, այս մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Այսպիսի տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է դրանք հակադրել արդեն հաստատված տեղեկություններին այն մասին, որ իր բանակը համալրվում է սիրիացի վարձկաններով, ինչի մասին է գրում նաև արտասահմանյան մամուլը։ Կարող եմ ասել, որ սա բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում», — կարծում է Պողոսյանը։

Ցանցում տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիան երեկ առավոտյան Աֆրին քաղաքից այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի "Սուլթան Մուրադ" բրիգադի զինյալներից 50 հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան։ Տեղեկությունը տարածել է Սիրիայի քրդական լրատվակայքերից մեկը, որի աղբյուրներին հաջողվել է ձեռք բերել նրանցից 40-ի անձնական տվայլներն ու 39-ի լուսանկարները։

Տվյալները.

1. Շաալան Մարի Խալի 1976
2. Աբդուլլա Սուբխի Խամեդե 1984
3.Մուհամադ Աբդուլ Ռահման Քաբի 1983
4. Մուստաֆա Խալիդ ալ Դիկ 1999
5. Ֆեյսալ Մուհամեդ ալ Ահմադ 1988
6. Խալեդ Վահիդ 1997
7.Հասան Մուհամադ Սահիր 1980
8.Վալիդ Օսման 1997
9.Ալի Մուհամմադ Դավալիբի 1998
10. Մուստաֆա Մուհամմադ ալ Քուդդուր 1999
11.Ահմեդ Շեհադի Շրեյդի 1988
12.Սամի Մուհամմադ Ղանդուր 1998
13. Հուսեյն Աբդուլ Խալեք Հասուն 1998
14. Մուհամմադ Իբրահիմ Ջումա 1994
15.Խալիդ Վալիդ ալ Ռահմուն 1992
16.Սամեր Աբդուլազիզ Շոբակ 1994
17. Մահմուդ ալ Յուսեֆ 1998
18. Յամեն Վալիդ Աբդին 1996
19.Նաջըմ Նիմեր Հեբրոն 1980
20. Աբդել Աբդուլ Ռահման ալ Օմար 1994
21.Աբդուլլա Զահր Ալ Դին Ագինի 1994
22. Այմեդ Ֆայսալ ալ Իբրահիմ 1997
23.Աբդուլազիզ Մուհամմադ Քաբի 1980
24.Ահմեդ Աբդել Նասեր Մահեր 1999
25.Ալի Աբդել Խալեք Հասուն 1997
26.Մուհամմադ Ահմաբ Բզամանի 1992
27.Աբդուլլա Հասան Շոբակ 1985
28. Հալեդ Մուստաֆա Աբրաս 1984
29.Ահմադ Իմադ Բազարա 1997
30.Հասան Քամել ալ Աքդի 1998
31.Աբդուլա Աբդել Ազիզ Շոբակ 1997
32.էզզ էլ Դին Հադեր Շաքիր 1997
33.Համմուդ Իբրահիմ Համուդ 1998
34.Յասիր Աբդուլ Լատիֆ Աբդել Քադիր 1994
35.Օբայդահ Աբդուլ Ռահման Նասիր 1999
36.Նադեր Մուսա Ֆարիս 1988
37.Իբրահիմ Մուստաֆա Համադե 1998
37.Բարաքաթ Մուհամմադ Մուհսին Համմաշ 1998
38. Բասիլ Օմար Մուստաֆա 1997
39.Ջիհադ ալ Ահմադ ալ Խամվի 1991(կամ Յուսեֆ Իբրահիմ Ջամալ)
40.Մուսաբ Հասան ալ Հասան 1992

Բոլորը պատրաստություն են անցել թուրքական հետախուզական ստորաբաժանումներում։
Նշվում է նաև, որ Թուրքիան "Ախրար Ալ Շարքիա", "Սուլթան Մուրադ", "Ալ Նուխբա" և "Սամսրկանդի դիվիզիա" խմբավորումներից մոտ 600 զինյալներ է ուղարկել Եմեն (Բաբ էլ-Մանդեբի նեղուց)` հետագայում Ադրբեջան ուղարկելու նպատակով։
Ըստ կայքի` 275 զինյալներ ուղարկվել են Ադրբեջան օգոստոսին։ Բացի այն, որ զինյալներն ամսական ստանալու են 2000 ԱՄՆ դոլար, նրանց խոստացել են նաև Թուրքիայի քաղաքացիություն։

Ավելին, թեմային իր պաշտոնական էջերում անդրադարձել է սիրիական խորհրդարանի պատգամավոր Ֆարես Շեհաբին.

Թեմայի այլ նորություններավելին