Վարչապետին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի նախորդ տարվա կատարողականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    37%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Վարչապետին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի նախորդ տարվա կատարողականը

Վարչապետին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի նախորդ տարվա կատարողականը

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ին այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, կառույցի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին են ներկայացվել 2022 թ. «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում և Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում:

Զեկուցվել է, որ հաշվետու տարում «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող, իսկ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։ Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ 2.4-3.2 մլրդ ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով:

Վարչապետին ներկայացվել են նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ 2023 թ. ծրագրված աշխատանքները: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ակտիվացնել թիրախային աշխատանքը՝ օտարերկրյա ներդրողների հետ ուղիղ շփումների, միջազգային հեղինակավոր միջոցառումներին մասնակցության, թվային և այլ հարթակներում Հայաստանի առաջմղման, արտերկրում ձևավորված ներկայացուցիչների ցանցի և ինստիտուցիոնալ  գործակցության միջոցով:

Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել ներդրումային գործընթացի ուղեկցման մոդելների, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի, «Էնթերփրայզ Արմենիա»-ի զարգացման տեսլականի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը՝ Կառավարության հաստատած ռազմավարական մոտեցումներին համապատասխան: Խորհրդակցության արդյունքներով՝ Կառավարության ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:

Թեմայի այլ նորություններ