Քննարկում ԲՏԱ նախարարությունում ՄԱԿ-ի Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 5°C
    52%
    13 կմ/ժ
  • Շիրակ -2°C
    86%
    2 կմ/ժ
  • Լոռի 1°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 6°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    38%
    11 կմ/ժ
  • Արմավիր 6°C
    52%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    74%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 4°C
    52%
    13 կմ/ժ
  • Կոտայք 2°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 6°C
    56%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Քննարկում ԲՏԱ նախարարությունում ՄԱԿ-ի Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի ներկայացուցիչների հետ

Քննարկում ԲՏԱ նախարարությունում ՄԱԿ-ի Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի ներկայացուցիչների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հունիսի 28-ին տեղի է ունեցել աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ հանդիպում-քննարկում՝ ՄԱԿ-ի Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուներ, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արա Ասլանյանը։

Կարևորելով նման ծրագրերի իրականացումը՝ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, տիեզերական բնագավառում ՀՀ Կառավարության մոտեցումները, ինչպես նաև մի շարք մանրամասներ՝ վերջերս ուղեծիր արձակված Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ։

Ավետ Պողոսյանն իր հերթին անդրադարձել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքին և այն արտոնություններին, որ պետությունը տրամադրում է այդ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին՝ մեր երկրում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման նպատակով։ Քննարկվել են նաև Խարտիայի շրջանակներում իրականացվող ծրագրերում Հայաստանի ներգրավվածության հետ կապված թեմաներ։

Հանդիպումը կազմակերպվել էր արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, ըստ որի՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվում են հանդիպում-քննարկումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Առաքելությունն իրականացվում է տարբեր երկրների (ԱՄՆ, Կանադա, Ավստրիա, Շվեյցարիա, Իրան, Իսրայել, Թաիլանդ) տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 9 ներկայացուցիչներից կազմավորված միջազգային փորձագետների թիմի կողմից:

 

Թեմայի այլ նորություններ