Պետեկամուտների կոմիտեի հարկային վարչարարության, դիտարկման և հսկողության վարչության ղեկավարը ամփոփել է 2020 թ. աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    2 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Պետեկամուտների կոմիտեի հարկային վարչարարության, դիտարկման և հսկողության վարչության ղեկավարը ամփոփել է 2020 թ. աշխատանքը

Պետեկամուտների կոմիտեի հարկային վարչարարության, դիտարկման և հսկողության վարչության ղեկավարը ամփոփել է 2020 թ. աշխատանքը

Կարեն Թամազյանի խոսքով՝ անցած տարվա բյուջեով նախատեսված 1 տրլ 607 մլրդ դրամ եկամտահարկի հավաքագրումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, չի հաջողվել իրականացնել: Տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվել է և նվազեցվել մինչև 1 տրլ 326 մլրդ դրամ: Դրա դիմաց Պետեկամուտների կոմիտեի կատարողականը կազմել է 1 տրլ 385 մլրդ դրամ, տեղի է ունեցել 59 մլրդ դրամ գերակատարում՝ ընդգծել է Կարեն Թամազյանը: Բիզնեսը պարտաճանաչ ՀԴՄ տպելով հանդերձ՝ հարկայինին խաբելու նոր ձև է գտել, զարմանքով արձանագրում են Պետեկամուտների կոմիտեից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Պետեկամուտների կոմիտեի հարկային վարչարարության, դիտարկման և հսկողության վարչության ղեկավար Կարեն Թամազյանը: 

Կառույցը բացահայտել է, որ տնտեսվարողներն անցած տարի առաջին անգամ սկսել են միջամտել դրամարկղային սարքերի ծրագիրը, ինչի արդյունքում, օրինակ՝ 1000 դրամի ապրանք վաճառած խանութը սպառողին այդ գումարի կտրոն է տալիս, բայց փողի չափը պակասեցնելուց հետո է միայն ֆինանսական գործարքի մասին տվյալը փոխանցում համակարգ:

Նման խախտում թույլ տված հարկ վճարողները հայտնվել են ՊԵԿ-ի մշտական հսկողության տակ: Կոմիտեի հարկային վարչարարության և դիտարկումների բաժնի ղեկավարի հավաստմամբ՝ ՀԴՄ-ների աշխատանքն այս տարի շարունակելու են ուսումնասիրել, առավել ուշադիր են լինելու հին սերնդի սարքեր օգտագործողների նկատմամբ:

Թեմայի այլ նորություններ