ՊԵԿ-ը հավաքագրումների ճշտված ցուցանիշի նկատմամբ 59 մլրդ դրամով գերակատարում է ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    32%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    76%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20266
  • Դոլար = 391.455

ՊԵԿ-ը հավաքագրումների ճշտված ցուցանիշի նկատմամբ 59 մլրդ դրամով գերակատարում է ունեցել

ՊԵԿ-ը հավաքագրումների ճշտված ցուցանիշի նկատմամբ 59 մլրդ դրամով գերակատարում է ունեցել

Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի համար նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների համաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց, նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 միլիարդի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Պետեկամուտների կոմիտեի հարկային վարչարարության, դիտարկման և հսկողության վարչության ղեկավար Կարեն Թամազյանը: 

Տարվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ: Այսինքն՝ ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ շուրջ 59 մլրդ դրամով գերակատարում է տեղի ունեցել:  Այս ցուցանիշը, ըստ Կարեն Թամազյանի, 2019 թվականի հետ համադրելի չէ,քանի որ 2020 թվականի մարտից Հայաստանում կորոնավիրուսն ակտիվացավ՝ իր բոլոր հետևանքներով:

«Ասեմ, որ 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, որը նույնպես նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է: Այսինքն, եթե խոսենք ընդհանուր հավաքագրումից, ապա 1 տիրլիոն 523 միլիարդի չափով ՊԵԿ-ի կողմից ապահովվել է հարկային եկմաուտների և պետական տուրքերի գծով գումարներ, որից 138 միլիարդը վերադարձվել է հարկ վճարողներին, արդյունքում, վերջնական ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ: Եթե խոսենք կառուցվածքի մասին, ապա ասեմ, որ 1000 խոշոր հարկատուները վճարել են նշված գումարի շուրջ 71.3 տոկոսը: Պետական եկամուտների ավելի քան 90 տոկոսը վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից»,- ասաց Կարեն Թամազյանը:

Թեմայի այլ նորություններ