Միջազգային տնտեսական լուրեր․ (24․02․2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    70%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արարատ 10°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Միջազգային տնտեսական լուրեր․ (24․02․2021)

Միջազգային տնտեսական լուրեր․ (24․02․2021)

NYMEX բորսայի փետրվարի 23-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.23%-ով և կազմել 1808.20 դոլար, արծաթի գինը նվազել է 1.35%-ով և կազմել 27.81 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.86%-ով և կազմել 1253.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների փետրվարի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 61.16 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.81%-ով և կազմել 65.05 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Լոնդոնի մետաղների բորսայի փետրվարի 23-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 2148.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.03%-ով և կազմել 9126.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 2148.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.37%-ով և կազմել 19254.00 դոլար, անագի գինն աճել է 1.03%-ով և կազմել 26975.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 2877.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27558.00 դոլար, կոբալտի գինն աճել է 2.00%-ով և կազմել 51000.00 դոլար: Գների չափման միավորը տոննան է:

ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 31537.35 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 3881.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 13465.20 կետ:

Եվրոպական ֆոնդային բորսաների փետրվարի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 13864.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 5779.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 6625.94 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1455.33 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար: S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ: NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Թեմայի այլ նորություններ