«ԻՆՆՈՊՐՈՄ»-ի շրջանակում ՌԴ վարչապետը ծանոթացել է Հայաստանի տաղավարի ցուցադրությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    60%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    46%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    32%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 390.04

«ԻՆՆՈՊՐՈՄ»-ի շրջանակում ՌԴ վարչապետը ծանոթացել է Հայաստանի տաղավարի ցուցադրությանը

Եկատերինբուրգի «ԻՆՆՈՊՐՈՄ 22» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ծանոթացրել է Հայաստանի տաղավարում ներկայացված նախագծերին ու ընկերություններին: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության Տելեգրամի ալիքը:

Հայաստանի տաղավարը ներկայացված է «Armenia is a smart hub» կոնցեպտի ներքո։ Ցուցադրությունը վկայում է այն մասին, թե ինչպես Հայաստանը, որը տնտեսական և մշակութային կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև, կարող է լուծում դառնալ այսօրվա համաշխարհային մարտահրավերների հաղթահարման հարցում։ Հայաստանը նախատեսում է Գյումրիում կառուցել առևտրային խոշոր հանգույց, որը միջազգային առևտրային շղթայի մի մաս կլինի։ Այդտեղ նախատեսված է իրականացնել ապրանքների վերամշակում և պահպանում, ինչպես նաև մաքսային հսկողություն։ Միխայիլ Միշուստինին հանգամանալից ներկայացվել են այդ նախագծերը:

Տաղավարում ներկայացված են նաև Հայաստանում մշակված էլեկտրական սարքավորումներ՝ տեսախցիկներ, նոթբուքեր, համակարգիչներ, սերվերներ և այլն։

Հայաստանում ամենախոշոր Երևանի ոսկերչական գործարանն էլ ներկայացրել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված զարդեր։

Թեմայի այլ նորություններ