ՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    53%
    13 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    80%
    7 կմ/ժ
  • Լոռի 2°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    58%
    14 կմ/ժ
  • Արարատ 7°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    44%
    10 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    53%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    68%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    53%
    13 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    42%
    10 կմ/ժ
  • Արցախ 7°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

ՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր

ՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր

Երևանում հունիսի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրել են Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։

«Այս ներդրումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ և ռազմավարական գործընկերություն։ Մեր նպատակն է համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան և մեր բիզնեսը տարածաշրջանում: Մենք նաև ակնկալում ենք զարգացնել կապիտալի շուկայի ենթակառուցվածքները, ինչը բիզնեսին հնարավորություն կընձեռի ներգրավել կայուն և մատչելի կապիտալ, իսկ հասարակությանը՝ ավելի մասնագիտացված կերպով կառավարել խնայողությունները և ներդրումները»,– ասել է Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը:

 «Մենք հավատում ենք, որ սա կարևոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով: Վարշավայի ֆոնդային բորսայի նման գործընկեր գտնելով ու գիտակցելով, որ ունենք նույն տեսլականը, մենք կարծում ենք, որ այս գործարքը շրջադարձային կարող է լինել Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ: Օգտագործելով Վարշավայի ֆոնդային բորսայի փորձն ու գիտելիքները՝ ՀՖԲ-ն ունի ընդլայնվելու և հզոր ֆոնդային շուկա դառնալու լիարժեք ներուժ, որն ունակ կլինի դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին»,– նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ՀՀ ԿԲ-ից հիշեցնում են, որ ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թ-ի սեպտեմբերի 18-ին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա 5 տարվա զարգացման ծրագիր, և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։ Ի վերջո, ս.թ. մայիսի 24-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը համաձայնություն է տվել գործարքի իրականացմանը։

Ըստ այդմ՝ ՎՖԲ-ն ձեռք է բերում ՀՖԲ բաժնետոմսերի 65.03 տոկոսը (967 հատ բաժնետոմս), ՀՀ ԿԲ-ն կպահպանի 25.02 տոկոս մասնակցություն, մնացած 9.95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը շուրջ 873 մլն ՀՀ դրամ է, որի մի մասը՝ մոտ 499 մլն ՀՀ դրամ, կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։

Նշվում է, որ ՎՖԲ-ն կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով և այլ գործիքներով։ Այն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ շուկաներից է: 2022 թ. մայիսի վերջի դրությամբ ցուցակված 376 տեղական ընկերությունների շուկայական կապիտալիզացիան կազմել է 585.8 մլրդ զլոտի (128 մլրդ եվրո), իսկ 421 տեղական և արտասահմանյան ցուցակված ընկերությունների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան՝ 1,165.2 մլրդ զլոտի (254.6 մլրդ եվրո)։ Ավելին՝ www.gpw.pl կայքում:

ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ներկայումս ՀՖԲ-ում ցուցակված է 28 ընկերություն:

Թեմայի այլ նորություններ