Հայաստանում նախատեսվում է ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    22%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    41 կմ/ժ
  • Լոռի 21°C
    39%
    15 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    52%
    2 կմ/ժ
  • Արարատ 27°C
    21%
    8 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    22%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    38%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    22%
    2 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    55%
    16 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Հայաստանում նախատեսվում է ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ

Հայաստանում նախատեսվում է ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ

Մենք նախատեսում ենք ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ Իրանից, Ռուսաստանի և այլ երկրներից արտադրական ընկերություններ ներգրավելու համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս մասին նշեց Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով միջոցառման շրջանակում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ստեղծել 3 արդյունաբերական պարկ։ Նշեմ, որ մի շարք ռուսական ընկերություններ, որոնք պատժամիջոցների պատճառով դժվարություններ են ունենում օտարերկրյա գործընկերների հետ շփման մեջ, Հայաստանը դիտարկում են որպես առանց սահմանափակումների բիզնես վարելու բարեկամական հարթակ»,- նշեց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է նրանց հետ իր հնարավորությունները կիսել ԱՄՆ-ում և Եվրոպայում։

«Բոլոր մեր ենթակառուցվածքային նախագծերում մենք ուրախ կլինենք ներգրավել ռուս գործընկերներին, շատերն արդեն իսկ խոշոր ծրագրերում մասնակցում են։ Դրանցից մեկը  մասնակցում է մրցույթի, օրինակ՝ մետրոյի կայարանի նախագծման և կառուցման համար, որը կարժենա մոտ 150 մլն դոլար»,- մանրամասնեց նա:

Նախարարը շեշտեց, որ արդեն իսկ պայմանագրեր կան ընկերություններից մեկի հետ և նախատեսվում է Հայաստանից դեպի ԱՄՆ արևային վահանակներ արտահանելու ժամանակ օգտագործել ռուսական բաղադրիչները:

Թեմայի այլ նորություններ