Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը՝ չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի: Ճեպազրույց պարետատան նիստից հետո։ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    32%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    50%
    15 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    35%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.21651
  • Դոլար = 390.04

Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը՝ չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի: Ճեպազրույց պարետատան նիստից հետո։ Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը՝ չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրավիճակն արդեն ինքն է բերում լուծումների, բայց մենք մյուս կողմից էլ հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարաձգել արտակարգ դրությունը: Առնվազն հիմա, այս պայմաններում արտակարգ դրությունը կերկարացնենք: Դա բոլոր առումներով խնդիրներ է հարուցում: Միաժամանակ չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Կգանք հնարավորինս բալանսավորված լուծումների, բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը»,- մանրամասնեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում արտակարգ դրությունն արդեն երեք անգամ երկարացվել է: Առաջին անգամ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել էր ապրիլի 14-ից՝ ժամը 17:00-ից, 30 օրով, մինչեւ 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Երկրորդ անգամ այդ ժամկետը երկարացվեց մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից, 30 օրով, մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Երրորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգվեց հունիսի 12-ին: Այն ավարտվելու է հուլիսի 13-ին:

Թեմայի այլ նորություններ