Հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը 2020-ին նվազել է շուրջ 114 մլրդ դրամով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    0 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    81%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    37%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    3 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    50%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.9005
  • Ռուբլի = 4.20255
  • Դոլար = 396.758

Հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը 2020-ին նվազել է շուրջ 114 մլրդ դրամով

Հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը 2020-ին նվազել է շուրջ 114 մլրդ դրամով

Հայաստանում 2020-ին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի քանակը (ներառյալ՝ ՀԴՄ կտրոնները) 0.5 տոկոսով նվազել է նախորդ տարի դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի նկատմամբ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Պետեկամուտների կոմիտեի հարկային վարչարարության, դիտարկման և հսկողության վարչության ղեկավար Կարեն Թամազյանը:

«2020-ին հաշվարկային փաստաթղթերի քանակը բնականաբար նվազել է: Դրանք այն փաստաթղթերն են, որոնցով հարկ վճարողները հիմնավորում և արտացոլում են իրենց իրացման շրջանառությունները, վաճառքները: Համավարակով պայմանավորված՝ տեղի է ունեցել նվազում: 2020-ին դուրս է գրվել 453 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ 6.4 տրլն դրամ գումարով, որը 2019-ի նկատմամբ քանակով պակաս է 0.5 տոկոսով, իսկ գումարով՝ 1.5 տոկոսով՝ շուրջ 114 մլրդ դրամ»,-ասաց Թամազյանը:

Իրացման շրջանառության վերաբերյալ ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ անկումը հիմնականում տեղի է ունեցել մարտից սկսած: Հունվար-փետրվարին, նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ, հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել էր շուրջ 34 տոկոսով, իսկ շրջանառությունը՝ 19.5 տոկոսով: Մարտից անկումը նկատելի է եղել:

Թամազյանը տարվա կտրվածքով նվազումը պայմանավորեց կորոնավիրուսով և հետպատերազմական տրամադրություններով:

Նա վստահեցրեց, որ 2020-ին ավելի ուժեղացված հսկողություն է իրականացվել ՀԴՄ կտրոնների տպման կանոնների պահպանման ուղղությամբ: 2020-ին իրականացվել է ավելի քան 14 հազար հսկողական միջոցառում, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով: Ընդ որում, հուլիս-օգոստոսին գրանցվել է վերջին տարիների ՀԴՄ շահագործման կանոնների խախտման գծով ամենաբարձր ցուցանիշը: 2020-ին բացահայտվել է նաև նոր խախտման տեսակ: Թամազյանի խոսքով՝ 2020-ին ավելի քան 15 դեպքով բացահայտվել են ծրագրային միջամտությունների դեպքեր: «Նոր սերնդի ՀԴՄ-ները տպված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցում են նաև ՊԵԿ տեղեկատվական բազա, սակայն հնարամիտ հարկ վճարողները, սպառողի համար տպելուց ու տրամադրելուց հետո, կատարելով ծրագրային միջամտություն, ավելի նվազ գումարով են տեղեկատվությունը փոխանցում ՊԵԿ տեղեկատվական բազա:  Այդ սուբյեկտները ներկայում ամենօրյա հսկողության տակ են»,-ասաց Թամազյանն ու հավելեց, որ այս տարի վարչարարությունն այդ ուղղությամբ խստացվելու է:

Հաշվարկային փաստաթղթերը ներառում են ՀԴՄ կտրոնները և հաշիվ-վավերագրերը, հարկային հաշիվները:

Թեմայի այլ նորություններ