Գործադիրն ԱԺ է ներկայացրել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    19 կմ/ժ
  • Լոռի 20°C
    59%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    71%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    22%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    8 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    57%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    17%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    31%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23372
  • Դոլար = 390.03

Գործադիրն ԱԺ է ներկայացրել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման հարցը

Գործադիրն ԱԺ է ներկայացրել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման հարցը

ՀՀ Ազգային ժողովը քննարկեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Կառավարության ներկայացրած նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

«Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի, կողմից արդեն կնքված էին երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, որոշում է կայացվել կնքել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիր, որը կբերի բալանսավորված իրավիճակի: ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները կունենան նույնական շուկայի մատչելիություն դեպի Սերբիայի Հանրապետության շուկա»,- ասաց Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019թ., Մոսկվա քաղաքում:

Թեմայի այլ նորություններ