Եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    67%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    35%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    73%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

Եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր․ վարչապետ

Եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունների մասին խոսելիս նշեց՝ հնարավոր է՝ Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիր քաղաքացիներ, որոնք նույնիսկ իրենք չգիտեն այդ մասին:

«Այս հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է, որ այն շատ մեծ դեպքերով զուգորդվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց ախտանշանի: Էսօր էս դահլիճում կարող են լինել մարդիկ, որոնք վարակակիր են, ու իրենք էլ չգիտեն դրա մասին։

Եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր։ Դրանց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պետք է շատ խիստ լինել դիմակներ կրելու հարցում, հետևել, որ որևէ քաղաքացի առանց դիմակի տնից դուրս չգա, աշխատանքի չգնա, ուրիշների հետ չշփվի։

«Մեր հիմնական գործիքը մենք համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը։ Եթե կանոնները չպահպանվեն, դիմակի կրումը բոլոր տեղերում կդարձնենք պարտադիր, ու դեռ հարցի մեջ կդրվի՝ տանը դիմակները պարտադիր կդարձնե՞նք, թե՞ չէ»,- ասաց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ