Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    58%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    58%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    77%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    20 կմ/ժ
  • Արցախ 12°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20391
  • Դոլար = 391.501

Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումներ են։ Հայաստանում տնտեսական աճի ներկայիս տեմպը տալիս է հնարավորություն հաղթահարված համարելու համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները և վերականգնելու տնտեսական զարգացման տեմպը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:

«Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ըստ էության բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարևոր ցուցանիշ է: Կարևոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թվականի  արդյունքներով մենք, ըստ էության, հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է: Այսինքն՝ մենք զուտ միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք և կիրացնենք այդ հնարավորությունը՝ վերադառնալ 2019 թվականի տեմպին»,-ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց այս տնտեսական դինամիկան գնահատելը: Փաշինյանի վստահեցմամբ՝ 2018 թվականին կառավարության մոտեցումը տնտեսությանը եղել է հետևյալը, որ կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, ավելի շատ զբաղված լինի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով և տնտեսական խնդիրների հաղթահարումներով։

«Այս առումով կարծում եմ, որ այսօր մենք ինչ-որ առումով քաղում ենք պտուղները՝ մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելուն ուղղված մեր քաղաքականության և համակարգային կոռուպցիայի հաղթահարմամբ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա է եղել կառավարության հռչակված անելիքը:

Ըստ նրա՝ տնտեսական աճի հիմքում դրվել են քաղաքական այս հենասյուները:

Փաշինյանը նաև նշեց, որ այս տարի Հայաստանի տնտեսական իմիջի առումով շատ կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը:

Հայաստանի վարչապետն անդրադարձել է այն հանգամանքին, որ տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը՝ մի քանի անգամ բարելավելով իր դիրքերը։ Վարչապետն անդրադարձել է նաև դրա վերաներյալ ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ այս ցուցանիշը հրապարակվեց, մեր շատ ընդդիմախոսներ, մեղմ ասած, ժպտում էին և քմծիծաղ տալիս։ Նրանք ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղ է զբաղեցնում աշխարհում և առաջընթաց է ապրել ընդամենը այն պատճառով, որովհետև շատ երկրների տնտեսական ազատության ցուցանիշները կորոնավիրուսի համավարակի վատ կառավարման հետևանքով ուղղակի գահավիժել են և անկում են ապրում։ Ստացվում է, որ մեզանից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կորոնավիրուսի համավարակը, որ իրենց վարկանիշը և իրենց տնտեսական միջավայրը կամ փլուզվել է, կամ գահավիժել է։ Այն, որ մենք տնտեսական ազատության ցուցանիշներում այդպիսի մեծ պրոգրես ունեցել ենք, որովհետև մեզնից շատ ավելի զարգացած և լավ տնտեսական միջավայր ունեցող երկրներում տնտեսական միջավայրը վատացել է կորոնավիրուսի պատճառով, ավելի կարևոր արձանագրում է, քան 11-րդ տեղում լինելը։ Սա նշանակում է, որ մենք կորոնավիրուսի համավարակը այնքան լավ ենք կառավարել, որ ի տարբերություն շատ զարգացած երկրների՝ մեր արդյունքները չեն գահավիժել, ալ ընդհակառակը՝ մենք լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտեսության զարգացման և կառավարման առումով»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետը կարծում է, որ կորոնավիրուսի վատ կառավարման մասին ընդդիմախոսների հայտարարություններն այս արձանագրմամբ փակվել են։

Թեմայի այլ նորություններ