2020 թվականին ՀԴՄ կանոնների խախտման նոր տեսակներ են ի հայտ եկել․ ծրագրային միջամտություն է արվում․ Թամազյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    36%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    50%
    15 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    35%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    27%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.22977
  • Դոլար = 391.455

2020 թվականին ՀԴՄ կանոնների խախտման նոր տեսակներ են ի հայտ եկել․ ծրագրային միջամտություն է արվում․ Թամազյան

2020 թվականին ՀԴՄ կանոնների խախտման նոր տեսակներ են ի հայտ եկել․ ծրագրային միջամտություն է արվում․ Թամազյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020-ին հավաքագրել է շուրջ 1 տրլն 385 մլրդ դրամ, բյուջեով ճշտված ցուցանիշի նկատմամբ տեղի է ունեցել շուրջ 59 մլրդ դրամ գերակատարում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Պետեկամուտների կոմիտեի հարկային վարչարարության, դիտարկման և հսկողության վարչության ղեկավար Կարեն Թամազյանը։

«Բնականաբար, ցուցանիշները 2019-ի հետ համադրելի չեն։ Հայտնի է, որ 2020-ից կորոնավիրուսային համավարակը ակտիվացավ ՀՀ-ում։ 2020-ին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, ինչը նույնպես ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է։ Այսինքն, եթե խոսենք ընդհանուր հավաքագրումներից, ապա ՊԵԿ-ը 1 տրլն 523 մլրդ դրամ է հավաքագրել, որից 138 մլրդը վերադարձվել է հարկ վճարողներին»,- ասաց Թամազյանը։ Նրա խոսքով՝ 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են այդ գումարի շուրջ 71.3 տոկոսը։

Անդրադառնալով աշխատատեղերի քանակին՝ Թամազյանը նշեց, որ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է, իսկ անկումը նկատվել է ապրիլից սկսված՝ սահմանափակումներով պայմանավորված։

«Մարտ ամսին 620 հազար աշխատատեղ կար, իսկ ապրիլին այն իջել էր շուրջ 547 հազար։ Միջին տարեկան վիճակագրությամբ եթե նայենք, 2020 թվականի ամսական միջին թվաքանակը կազմել է 609 հազար, իսկ 2019-ին՝ շուրջ 602 հազար։ Այսինքն՝ 1.2 տոկոսով 2020-ին, այնուամենայնիվ, աշխատատեղերի թվաքանակն ավելացել է»,- ասաց նա։ ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ 2020 թվականին ՀԴՄ կանոնների խախտման նոր տեսակներ են ի հայտ եկել։

«2020 թվականին ավելի քան 15 ծրագրային միջամտության դեպքեր են բացահայտվել։ Խանութը սպառողին ՀԴՄ կտրոն է տրամադրում, սպառողը տեսնում է, որ իրեն տրամադրում են ՀԴՄ կտրոն, որը բավարարում է օրենսդրության պահանջներին։ Սակայն, ինչպես գիտենք, նոր սերնդի ՀԴՄ-ները նաեւ տպված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցում ՊԵԿ տեղեկատվական բազա։ Հնարամիտ հարկ վճարողները տպելուց հետո ծրագրային միջամտություն են կատարում եւ ավելի նվազ գումարով են տեղեկատվություն փոխանցում ՊԵԿ»,- ներկայացրեց նա։ Թամազյանի խոսքով՝ արդյունքում, օրինակ, 1000 դրամ իրական տպված կտրոնի գնումների չափը պակասեցնում եւ ՊԵԿ-ին ներկայացնում են 700 դրամի գնում։

Թեմայի այլ նորություններ