2020 թվականի հունվար փետրվարին ՀՀ-ում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվություն. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    13%
    11 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    14%
    11 կմ/ժ
  • Լոռի 19°C
    26%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    50%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    18%
    12 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    13%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    13%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    10 կմ/ժ
  • Արցախ 18°C
    68%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.19355
  • Դոլար = 391.455

2020 թվականի հունվար փետրվարին ՀՀ-ում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվություն. Փաշինյան

2020 թվականի հունվար փետրվարին ՀՀ-ում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվություն. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020թ․ տարեկան զեկույցը:

Մինչ զեկույցի ներկայացնելը Փաշինյանը շնորհավորեց եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ՝ նշելով, որ շնորհակալ է եզդիական համայնքից՝ բոլոր ջանքերի և ՀՀ-ի համար ունեցած ներդրման համար:

Անցնելով զեկույցին՝ Փաշինյանն ընդգծեց՝ 2019 թվականը մեզ համար եղել է աննախադեպ  հաջող տարի.

«2019-ին մենք ունեցանք 7,6 տոկոս տնտեսական աճ, շուրջ 63 միլիարդ դրամով գերակատարեցինք բյուջեի եկամտային մասի՝ նախապես ծրագրված մասը: 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվեց ավելին քան 9 տոկոս տնտեսական ակտիվություն, բայց մարտից արդեն ՀՀ մուտք գործեց կորոնավիրուսը, և մեզ մոտ սկսվեց ճգնաժամային ժամանակաշրջան: Թվում էր, թե կորոնավիրուսը լինելու է մեզ համար վատագույն հիշողությունը, բայց սեպտեմբերին մենք ունեցանք 44-օրյա պատերազմը՝ ծանր հետևանքներով:

ՀՀ կառավարությունը 2020-ին իրականացրել է ճգնաժամային կառավարում: Առաջին փուլում այդ կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, որի արդյունքում ՀՀ-ի ավելին քան 200 հազար քաղաքացիներ վարակվել են կորոնավիրուսով, ունեցել ենք 3770-ից ավելի մահեր կորոնավիրուսից, միևնույն ժամանակ, իրականացրել ենք 25-ից ավելի հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց շրջանակներում աջակցություն է ստացել շուրջ 1,1 միլիոն ֆիզիկական անձ, 83 հազար իրավաբանական անձ: Շահառուներին հասանելի է եղել 239 միլիարդ դրամ կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում, որից պետբյուջեի ծախսը 55 միլիարդ դրամ է, փոխառում միջոցները պետական բյուջեից՝ 20 միլիարդ դրամ»:

Թեմայի այլ նորություններ