Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում փոփոխություններ են տեղի ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    28%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    55%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    43%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    25%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    35%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    28%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    71%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    28%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    34%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.26825
  • Դոլար = 394

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում փոփոխություններ են տեղի ունեցել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում փոփոխություններ են տեղի ունեցել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմադրամի՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր այդ ամսաթվից հետո։

Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչև սույն թվականի հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես մենք հանրությանը կներկայացնենք խորհրդի նոր կազմը:

Օրենք՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ թիվ ՀՕ-245-Ն:

Թեմայի այլ նորություններ