«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    26%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    75%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    25%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    33%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    68%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում նախատեսվում է իրականացնել բարեփոխումներ, ներդնել ծրագրեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Զինառ» ՓԲԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ «Զինառ»-ում իրականացվում են մեծ և շրջադարձային փոփոխություններ, ինչը կնպաստի զինծառայողների կենցաղի բարելավմանը:

«2019 թվականին իրականացված փորձական պիլոտային ծրագրի արդյունքներից ելնելով «Զինառ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել են սուրճի վենդինգային սարքերի ծառայություններ մատուցելու աճուրդներ, մասնակցել է 48 տնտեսվարող սուբյեկտ, հաղթող է ճանաչվել նրանցից 31-ը: 2020 թ-ին նախատեսվում է իրականացնել ևս մի քանի ծրագիր, որոնք ուղղված են խանութ-թեյարանների արդիականացմանը, ինչպես նաև մրցութային կարգով դրանց գործունեությունը հանձնելու տնտեսվարող սուբյեկտներին: Իրականացվելու է նաև շուկայականից ցածր գներով զինծառայողներին դաշտային համազգեստի լրակազմով ապահովումը»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է նաև զինծառայողների համար քիմմաքրման ծառայություններ մատուցելու ծրագիրը:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բարելավենք զինծառայողների կենցաղն ու ապրելակերպը»,- ընդգծեց Սարգսյանը և վստահեցրեց, որ «Զինառ»-ը կանգնած է հեղափոխության ուղու վրա:

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Զինառ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 908 որոշման համաձայնԸնկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի ՀանրապետությանըՀիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը:

Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտուրկենցաղային սպասարկման ծառայություններզինվորական համակարգի ստորաբաժանումներում և տեղամասերումիրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը։

Թեմայի այլ նորություններ