Վերին Շորժա այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին. ՀՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    51%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    46%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    28%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    37%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.2614
  • Դոլար = 394.466

Վերին Շորժա այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին. ՀՀ ՄԻՊ

Վերին Շորժա այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին. ՀՀ ՄԻՊ

Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ, միայն այս հատվածում ամենանվազագույն հաշվարկներով ավելի քան 1200 հա արոտավայր, 220 հա խոտհարք, 250 հա վարելահող: Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ:
 
Շարունակվում են արձանագրվել կենդանիների գողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք այդպես էլ չեն վերադարձվել, նրանց կրակոցներից կենդանիների սատկելու դեպքեր:
 
Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ նշանառության տակ են, ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են:
 
Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:
 
Այսինքն`ադրբեջանական զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, մարդկանց խաղաղությունը, սեփականության իրավունքն ու բնականոն կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:
 
Ադրբեջանական տեղակայումներն ու նկարագրված արարքները բացահայտ ոտնահարում են միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքները և միջազգային իրավունքով արգելված են: Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին»,- գրել է Թաթոյանը:
 

Թեմայի այլ նորություններ