Ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև M2 միջպետական ճանապարհի համար․ Արման Թաթոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 20°C
    41%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 24°C
    19%
    1 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    38%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    26%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21796
  • Դոլար = 390.04

Ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև M2 միջպետական ճանապարհի համար․ Արման Թաթոյան

Ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև M2 միջպետական ճանապարհի համար․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սահմանային անվտանգության և գերիների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը բաժանված է երկու մասի, և եթե հայկական կողմում խաղաղ բնակիչներն են, ապա ադրբեջանական հատվածում՝ զինվորականներ։ «Տեղեր կան, որ զինված ուժերի ստորաբաժանումները ուղիղ կանգնած չեն, բայց կապ չունի, նրանք զենքով մարդիկ են և այդ սադրանքները անում են, և երբ ես այնտեղ էի, հենց այդ պահին համընկավ, մենք նաև դիտարկում իրականացրինք, երբ ադրբեջանական մեքենան, իհարկե, ուղեցկությամբ եկավ այդ գյուղը, և ինչ-որ գործողություններ էին կատարում, դրանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա երեխաներ էին խաղում»։

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ նման դեպքեր արձանագրել են նաև Սյունիքի այլ համայնքներում։ «Կապանի օդանավակայանում և թռիչքուղիների տարածքներում մենք իրականացրել ենք ուսումնասիրություններ։ Եվ այդ ուսումնասիրությունները, թե՛ համայնքային բնակիչների, թե՛ համայնքային մարմինների հետ մեր աշխատանքները, քննարկումները հաստատում են, որ այստեղ զգալի վտանգներ են առաջացել։ Ուղիղ սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ»։

Թաթոյանը ընդգծեց նաև, որ սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակելի վայրերը։ «Դրանից բացի՝ մենք այստեղ խնդիր ունենք նույն այդ ճանապարհի մեր խաղաղ բնակավայրերն իրար կապող հատվածում, երբ Կապանից գնում ենք դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերը, ընդ որում, այդ ճանապարհը այնքան կարևոր է, որ, ըստ էության, երակի նման կենսական նշանակությամբ կապում է մեր գյուղերը Կապանին: Այդ ճանապարհով երբ բարձրանում ենք, մի քանի տեղ դարձյալ ադրբեջանական դրոշներ են: Ըստ էության՝ ադրբեջանական տարածք է համարվում, որովհետև դրոշներ են տեղակայված, և իրենց զինված մարդիկ են այնտեղ, այսպես ասեմ, ինձ համար դա է որպես չափանիշը»։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց, որ այցեր են իրականացրել Տեղ խոշորացված համայնքի գյուղեր։ «Տեղ խոշորոցված համայնքում այցեր ենք իրականացրել Խոզնավար, Խնածախ, նաև Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղական բնակավայրը, այնուհետև՝ նորից էլի Կապանից՝ Ագարակ, Եղվարդ և այլն, որոնք նույնպես այս բոլոր գործընթացների՝ մինչ այս պահը կիրառված մեխանիկական մոտեցումների պատճառով հայտնվել են ուղիղ սպառնալիքների ներքո խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և մյուս իրավունքները»։
 

Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգը արձանագրել է խնդրահարցույց դեպքեր, և մեր գնահատականները հիմնված են նաև կոնկրետ օրինակների վրա։ Մամուլի ասուլիսում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա հիշեցրեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի երկու հատվածների բաժանվելու հանգամանքը։ «Օրինակ Ստյոպա Մովսիսյանի տունը, անասնագոմը կիսվել է պարզապես երկու մասի։ Սա հետևանք է այն բանի, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով։ Ընդ որում, պետք է ասել, որ նաև կան անընդհատ նշվում է, որ տարբեր տեսակի քարտեզներ են կիրառվում, և այլն։ Գլխավոր ըստ կիրառվող մեթոդներից նշում են GPS կամ Google քարտեզի համակարգը։ Մենք տեղում իրականացրինք ուսումնասիրություն։ Google-ը մասնավոր կազմակերպություն է, մենք օգտագործեցինք նաև այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներ, օրինակ Apple հեռախոսով, Yandex քարտեզ, որոնք գյուղը ամբողջությամբ ցույց է տալիս որպես հայկական»։

Արման Թաթոյանը նշեց, որ համայնքային մարմինների և բնակիչների խոսքով՝ ադրբեջանական կողմը նույնպես այդ քարտեզով է գծանշումներ իրականացնում։ «Ստացվել է՝ մենք ճանապարհի տարբեր հատվածներով նաև ունենք այդ խնդիրը, իսկ սա արդեն Google քարտեզն է (ցույց է տալիս քարտեզը), որտեղ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը բաժանված է երկու մասի՝ ադրբեջանական և հայկական, ընդ որում խնդիրն այն աստիճան է խնդրահարույց, որ հենց այդ մարդու տան բակում տեղակայված է մեր սահմանապահ զորքերի վերակարգը։ Այդ մարդը այս պարագայում ինչպե՞ս է օգտվելու իր իրավունքներից»։

Թեմայի այլ նորություններ