Թուրքական և հայկական կողմից որևէ նախապայման չի եղել. ԱԳ նախարարը՝ առաջին հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 2°C
    62%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    62%
    15 կմ/ժ
  • Արարատ 8°C
    36%
    10 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    50%
    7 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    60%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Թուրքական և հայկական կողմից որևէ նախապայման չի եղել. ԱԳ նախարարը՝ առաջին հանդիպման մասին

Թուրքական և հայկական կողմից որևէ նախապայման չի եղել. ԱԳ նախարարը՝ առաջին հանդիպման մասին

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումից հետո երկու կողմի հրապարակված հաղորդագրությունները գրեթե նույնական են և պարզ է դառնում, որը գործընթացը սկսելու կամ գործընթացը ավարտին հասցնելու համար թուրքական և հայկական կողմից որևէ նախապայման չի եղել։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ կան կարծիքներ, թե համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսությանը, հայկական կողմը ընդունում է այն նախապայմանները, որոնք տարիներ շարունակ ունեցել է թուրքական կողմը։ Ղազարյանը նշեց, որ կա նաև մտավախություն, որ հետագայում, հաշվի առնելով նախկին փորձը, թուրքական կողմը կարող է առաջադրել նախապայմաններ։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի առնչությամբ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, թե մինչև գործընթացը սկսելը ինչպիսի «փոթորիկ» էր մեդիադաշտում. նշվում էր, որ ՀՀ կառավարությունը որոշակի գաղտնի պայմաններում գաղտնի գործընթացների մեջ է մտնում։

«Գործընթացը մեկնարկել է, ըստ էության, ճանաչողական և տեխնիկական բնույթ է ունեցել, ինչ-որ առումով բովանդակային դետալների և հետագա ընթացքի վերաբերյալ քննարկում և հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա»,- ասաց Միրզոյանը։

Սոնա Ղազարյանն ի պատասխան նշեց, որ կա նաև տեսակետ, որ Անկարան որևէ փուլում կարող է կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այսպես կոչված, միջանցքային տրամաբանության հետ։ Պատգամավորը ցանկացավ, որպեսզի ԱԳ նախարարը արձագանքի նաև այս խնդրին։

Միրզոյանի խոսքով՝  իսկապես կային մի քանի հրապարակումներ թուրքական փորձագիտական շրջանակներից, պատգամավորական շրջանակներից միջանցքի տրամադրման վերաբերյալ։

«Այստեղ կրկին մեր դիրքորոշումը վաղուց և բազմիցս արտահայտվել է, որ մենք որևէ միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու, դա մեզ համար անընդունելի է։ Մենք կողմ են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և գիտակցում ենք, որ այդ ապաշրջափակման արդյունքներով ինչպես Հայաստանն է ճանապարհներ ստանալու երկաթուղային և ավտոմոբիլային Ադրբեջանի տարածքով, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում նաև Թուրքիայի տարածքով, այնպես էլ Թուրքիան և Ադրբեջանը պետք է կարողանան օգտվել հայաստանյան ճանապարհներից։ Այստեղ կարևորը այն է, որ մեզ համար և ,կարծես թե, այդպիսին ընդհանրական ընկալում ունենք կամ պետք է լինի, որ որևէ ճանապարհից, որից կօգտվի երրորդ կողմը պետք է լինի այն երկրի սուվերենության և օրենսդրության տակ, որի տարածքով անցնում է, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցք չի կարող լինել։ Չի կարող լինել նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա մեկ միջանցք, դա Լաչինի միջանցքն է, մնացած ճանապարհների մասին խոսվում են որպես ճանապարհներ»,- եզրափակեց Միրզոյանը։

Թեմայի այլ նորություններ