ՏՄՊՊՀ լիազորությունները կարող են ընդլայնվել. ԱԺ-ն քննարկում է նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    57%
    6 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Արարատ 17°C
    33%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    33%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

ՏՄՊՊՀ լիազորությունները կարող են ընդլայնվել. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՏՄՊՊՀ լիազորությունները կարող են ընդլայնվել. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության» օրենքում և կից ներկայացված օրենքներում լրացումների, փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց, որ տնտեսական մրցակցության ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է մոտ 20 տարի առաջ, ենթարկվել է տարբեր փոփոխությունների, սակայն դրանում առկա են մի շարք բացեր: 

«Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթներն իրենց բնույթով միանգամյա են՝ իրավախախտման վարույթ, համակենտրոնացման, գնահատման վարույթ, եզրակացությունների տրամադրման վարույթ: Իրականացվում են նույն գործընթացով, սակայն դրանք էական տարբերություններ ունեն: Սույն նախագծով փորձ է կատարվում լուծել խնդիրները թե՛ հանձնաժողովի, թե՛ տնտեսվարող սուբյեկտների համար: Իրավախախտման վերաբերյալ վարույթներում տարբերակված չեն վարույթի մասնակիցները, նրանց իրավունքներն ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսված չեն իրավախախտման վարույթ հարուցելու առիթները, նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգերը և այլն»,- ասաց Գևորգյանը՝ հայտնելով, որ եթե օրենքն ընդունվի, ապա այսուհետև հնարավորություն կունենան նաև նախնական վարույթ իրականացնել և առերևույթ հիմքերի պարագայում հարուցել բուն վարչական վարույթ:

Թեմայի այլ նորություններ