ՊՆ վարչական համալիրի տարածք մեքենայով ներխուժած քաղաքացու նկատմամբ քրգործ է հարուցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    39%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    40%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    34%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20694
  • Դոլար = 391.455

ՊՆ վարչական համալիրի տարածք մեքենայով ներխուժած քաղաքացու նկատմամբ քրգործ է հարուցվել

ՊՆ վարչական համալիրի տարածք մեքենայով ներխուժած քաղաքացու նկատմամբ քրգործ է հարուցվել

Հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել այն և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:
 
Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։
 
Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից:
 
Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 5-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Թեմայի այլ նորություններ