ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    37%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    61%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 12°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    55%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    37%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    37%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 8°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27657
  • Դոլար = 395.501

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» կառավարության որոշման նախագիծ՝ առաջարկելով 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի համաձայն՝ առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Առաջարկվում է դրանց ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական կազմի, 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման,բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավվեն զինվորական 10 մասնագիտություններով պահեստազորայիններ։

Թեմայի այլ նորություններ