ՊՆ աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու մասին լուրը ապատեղեկատվություն է. պարզաբանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    21%
    15 կմ/ժ
  • Լոռի 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    62%
    16 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    6 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    24%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

ՊՆ աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու մասին լուրը ապատեղեկատվություն է. պարզաբանում

ՊՆ աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու մասին լուրը ապատեղեկատվություն է. պարզաբանում

Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):

Միաժամանակ տեղեկացվում է, որ հունվար ամսում անձնակազմի սոցիալական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար տրամադրվել է կանխավճար, իսկ ՀՀ  2021թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումները կիրականացվեն սահմանված ժամկետներում և ամբողջությամբ: Այսինքն՝ աշխատակիցներին փոխանցված գումարները ոչ թե «կրճատված» աշխատավարձն է, այլ ընդամենը աշխատավարձի կանխավճար, իսկ աշխատավարձի մնացած հատվածը կփոխանցվի օրենքով սահմանված ժամկետներում։

Թեմայի այլ նորություններ