Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքացին կալանավորվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    65%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    4 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    54%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    63%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    61%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքացին կալանավորվել է

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքացին կալանավորվել է

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը:

Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: Մասնավորապես՝ 2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով, ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն, և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա  հատուկ ծառայություններին:

2022 թվականի ապրիլի 29-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Ա.Պ.-ի վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է և կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց: Մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից նշված դատական ակտի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է:

Դատարանը, մասնավորապես, հաշվի է առել վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, որի պայմաններում անգամ գրավի գումարը վճարված լինելու հանգամանքը չի կարող նրա կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը չեզոքացնել:

Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ