Պատերազմում զոհված զինվորների շուրջ 50 մասունք կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    50%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    50%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    42%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    46%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    47%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    57%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.22641
  • Դոլար = 397

Պատերազմում զոհված զինվորների շուրջ 50 մասունք կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության. Ավանեսյան

Պատերազմում զոհված զինվորների շուրջ 50 մասունք կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության. Ավանեսյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների 50 մասունք շուտով կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության համար: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նրա՝ այժմ ընթանում է մասունքները Հոլանդիա տեղափոխելու գործընթացը:

«Ցավոք, բարդ փորձանմուշներ կային, որոնք մենք չէինք կարողանում նույնականացնել և հոլանդացի գործընկերների հետ կնքեցինք համաձայնություն: Չեմ կարծում, որ դիերի նույնականացման վերաբերյալ պատասխանը շուտ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պետք է արվի, և երբ որ հայտնի լինի պատասխանը, մենք այն կհանրայնացնենք»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմի մասնակիցների 100-ից ավելի նույնականացված մարմիններ կային, որոնք տարբեր պատճառներով հարազատները չէին վերցրել: Շուրջ 50 մասունքից էլ նույնիսկ 4-րդ, 5-րդ, 6-րդ փորձից հետո ԴՆԹ չէր անջատվում: Ավելի վաղ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նշել էր՝ զոհված զինծառայողների դիերի մի մասը նրանց ծնողներն ու հարազատներն արդեն վերցրել են: 

Թեմայի այլ նորություններ