Ոստիկանության միջոցառումները արտակարգ դրության ընթացքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Ոստիկանության միջոցառումները արտակարգ դրության ընթացքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ  Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում և այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։ Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում, որոնց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնում ենք առանձին տեսանյութերով։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Թեմայի այլ նորություններ