Օգոստոսի 6-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ հետախուզվող Լևոն Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    80%
    7 կմ/ժ
  • Լոռի 2°C
    64%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    60%
    15 կմ/ժ
  • Արարատ 7°C
    34%
    10 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    48%
    8 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    57%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    68%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    44%
    11 կմ/ժ
  • Արցախ 7°C
    60%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Օգոստոսի 6-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ հետախուզվող Լևոն Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան։ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվեց 52-ամյա Լևոն Սարգսյանը։ Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։ ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։ Լևոն Սարգսյանը ներկայացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ